NBA. 2016-17 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

NBA. 2016-17 թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական կայքը հրապարակել է լրագրողների քվեարկության արդյունքները, որոնց հիման վրա կազմվել է ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Ուշագրավ է, որ լավագույնների թվում չեն հայտնվել մրցաշրջանում ամենաշատ հաղթանակներ տոնած թիմի` «Գոլդեն Սթեյթի» ներկայացուցիչները։

Լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի.

Ջեյմս Հարդեն («Հյուսթոն»), Ռասել Ուեսթբրուկ («Օկլահոմա»), Կավայ Լենարդ («Սան Անտոնիո»), Լեբրոն Ջեյմս («Կլիվլենդ»), Էնթոնի Դևիս («Նյու Օրլեան»):

Միաժամանակ կազմվել են երկրորդ ու երրորդ խորհրդանշական հավաքականները.

Երկրորդ հնգյակ – Ստեֆեն Կարի («Գոլդեն Սթեյթ»), Այզեա Թոմաս («Բոսթոն»), Յանիս Ադետոկունբո («Միլուոկի»), Կևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ»), Ռուդի Գոբեր («Յուտա»):

Երրորդ հնգյակ – Ջոն Ուոլ («Վաշինգտոն»), Դեմար Դերոզան («Տորոնտո»), Ջիմի Բատլեր («Չիկագո»), Դրեյմոնդ Գրին («Գոլդեն Սթեյթ»), Դեանդրե Ջորդան («Կլիպերս»):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում