Դե Լիգտ. Պոգբան «Այաքսից» թա՞նկ արժե. երբեք չեմ տեսել, որ փողի պարկերը գոլ խփեն

Դե Լիգտ. Պոգբան «Այաքսից» թա՞նկ արժե. երբեք չեմ տեսել, որ փողի պարկերը գոլ խփեն

«Այաքսի» 17-ամյա պաշտպան Մատեյս դե Լիգտը Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մայիսի 24-ին կայանալիք խաղից առաջ խոսել է Պոլ Պոգբայի տրանսֆերային գնի մասին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացու համար «կարմիր սատանաները» 105 միլիոն եվրո են վճարել «Յուվենտուսին»: «Transfermarkt»-ը հոլանդական թիմի ամբողջ կազմը գնահատում է 104 միլիոն եվրո:

«Երբեք չեմ տեսել, որ փողի պարկերը գոլ խփեն: Լսել եմ, որ դեռ Յոհան Կրուիֆն էր այդպես ասում: Եթե համարձակ խաղանք ու վախեցնենք նրանց, հաղթելու շանսեր կունենանք»,- «Leeuwarder Courant»-ի հետ զրույցում ասել է հոլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում