Աբրահամ Խաշմանյան. Հեշտ խաղ չկա

Աբրահամ Խաշմանյան. Հեշտ խաղ չկա

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Բանանցին»:

Խաղից հետո տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ գործող չեմպիոնների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կիսվել է հանդիպման շուրջ իր տպավորություններով և պատասխանել է Sport.Times.am-ի հարցերին:

«Հեշտ խաղ չկա: Բոլոր թիմերը առավելագույն ուժով են պայքար մղում: Առաջին կեսը մի փոքր ծանր սկսեցինք, սակայն երկրորդում բավականին մեծ առավելություն ունեինք»,- ասաց Խաշմանյանը։

Ընդմիջման ժամանակ հյուրերի կազմում փոխարինվեց Զավեն Բադոյանը և խաղադաշտ մտավ Արտակ Եդիգարյանին: Իր որոշումը 49-ամյա մասնագետը հետևյալ կերպ բացատրեց.

«Զավենը լավ մարզավիճակում է, պարզապես նրա համար խորթ էր խաղալ այն դիրքում, որը նրան էր վստահվել: Բնական է, որ նա դուրս էր մնում խաղային համակարգից, այդ պատճառով նրան փոխարինեցինք: Ինչ վերաբերվում է Եդիգարյանին, ապա նա մեկնարկային կազմում չէր, որովհետև վատառողջ լինելու պատճառով 4 մարզում է բաց թողել: Նպատակահարմար չէինք գտնում, որ նա մեկնարկային կազմում լինի: Ավելի ճիշտ էր, որ Արտակն այսօր փոխարինման մտներ»:

«Ալաշկերտի»` 3-5-2 խաղային սխեմայում Արտակ Դաշյանն այսօր աջ եզրից էր գործում և կատարում էր լատերալի պարտականություններ: Բացի ահռելի աշխատանքից, Դաշյանը հասցրեց գոլային փոխանցում կատարել, ինչպես նաև անկյունայինի խաղարկման ժամանակ կրծքի հարվածով անզուգական գոլ խփել: Վերջինիս գործողությունները գնահատելու փոխարեն Խաշմանյանը նախընտրեց ավելի շատ սևեռվել ընդանուր թիմի վրա.

«Ոչ միայն Արտակի, այլ բոլորի խաղը լավ եմ գնահատում, հատկապես երկրորդ խաղակեսում: Դաշյանին աջ եզրում օգտագործելու համար հաշվի ենք առել նաև մրցակցի գործոնը: Առաջին կեսում մեծ դիմադրության հանդիպեցինք, երկրորդ կեսում նրանք հոգնեցին կամ մենք ավելացրեցինք… Այնպես չէ, որ ֆուտբոլը միայն մեզանից է կախված: Լավ էր նաև, որ երկրորդ կեսում արագ գոլ խփեցինք, ինչը մեզ վրա հոգաբանական տեսանկյունից դրական ազդեցություն ունեցավ»,- ասաց մարզիչը։

 

Հայկ Հովհաննիսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում