Միգել Տորրես․ Չեմ պատկերացնում, որ «Բարսելոնան» չեմպիոն կդառնա

Միգել Տորրես․ Չեմ պատկերացնում, որ «Բարսելոնան» չեմպիոն կդառնա

«Մալագայի» պաշտպան Միգել Տորրեսը խոսել է Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Ռեալի» հետ մայիսի 21-ին կայանալիք խաղի մասին։ Այդ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, քանի որ «Ռեալն» անգամ ոչ-ոքի արդյունքի դեպքում կնվաճի չեմպիոնական տիտղոսը։

-Ես չեմ պատկերացնում, որ «Բարսելոնան» մեր՝ «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ չեմպիոն կդառնա։ Չեմ ցանկանում, որ մեզ մեղավոր ճանաչեն «Ռեալի» չեմպիոնության համար։ Իրականում մեղավորն այն թիմը չէ, որը պարտվում է վերջին տուրում։ Պարզապես «Ռեալը» հանգիստ կարող է հաղթել մեզ։

Մենք անիմաստ խոսակցություններին ուշադրություն չենք դարձնում։ Ցանկանում ենք՝ մեզ ընդունեն որպես պրոֆեսիոնալների։ Կփորձենք լավ նոտայով ավարտել առաջնությունը,- ասել է Տորրեսը «Cadena Ser»-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Միգել Տորրեսի թիմակից Սանդրո Ռամիրեսը հույս էր հայտնել, որ գոլ կխփի «Ռեալի» դարպասը և կօգնի «Բարսելոնային» չեմպիոն դառնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում