Կանտե․ Հաջորդ մրցաշրջանը «Չելսիի» համար հիանալի մարտահրավեր կլինի

Կանտե․ Հաջորդ մրցաշրջանը «Չելսիի» համար հիանալի մարտահրավեր կլինի

Անգլիայի նորընծա չեմպիոն «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն նշել է, որ լոնդոնյան ակումբում աստիճանաբար սկսում են մտածել հաջորդ մրցաշրջանի մասին։

-Հաջորդ մրցաշրջանը մեզ համար հիանալի մարտահրավեր է լինելու, քանի որ փորձելու ենք պաշտպանել Անգլիայի չեմպիոնի կոչումը, մասնակցելու ենք գավաթային խաղարկություններին և, իհարկե, Չեմպիոնների լիգային։ «Չելսիի» նման ակումբում ցանկանում են նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։

Անտոնիո Կոնտեն թիմի զարգացման համար հստակ ծրագիր ունի։ Նա հաղթողի հոգեբանություն է ներարկում։ Տքնաջան աշխատանք, փոքր դրվագներ․․․ Նա ամեն ինչում հաղթող է։ Կոնտեն միայն մարզումների և կոնկրետ խաղերում հաղթելու մասին է մտածում,- Կանտեի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում