Վարան․ Ցանկանում եմ երկար տարիներ խաղալ «Ռեալում»

«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։

-Ես յուրաքանչյուր մրցաշրջանը սկսում եմ այնպես, ասես այն առաջինն է «Ռեալի» կազմում։ Հաղթանակներից չեմ հոգնում։ Ցանկանում եմ երկար տարիներ վայելել ներկայությունս «Ռեալում»։ Ես ու ընտանիքիս անդամները շատ ուրախ ենք, որ Մադրիդում ենք ապրում։ «Ռեալի» նման մեծագույն ակումբը միշտ պատմություն է կերտում, իսկ ես ցանկանում եմ լինել այդ պատմության մի մասը։ Հենց այսպես է իրականություն դառնում երազանքս,- ասել է Վարանը «Ռեալի» պաշտոնական ալիքին տված հարցազրույցում։

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռաֆայել Վարանը մասնակցել է 22 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում