USD
EUR
RUB

Արամ Ոսկանյան. Կորոշենք, թե լուրջ խնդիրներ լուծելու համար ովքեր են անհրաժեշտ մեզ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն իր մեկնաբանությունը տվեց։

«Շնորհավորում եմ «Ալաշկերտին», երկրորդ կեսում նրանք արժանի էին հաղթանակին: Առաջին կեսում մեզ մոտ շատ լավ ստացվեց, ինչպես թիմային խաղի առումով, այնպես էլ մեր ընտրած մարտավարության տեսանկյունից: Առաջին կեսում մեր կենտրոնական կիսապաշտպաններ Նաիրի Մինասյանը, Հակոբ Հակոբյանը և Արամ Լոռեցյանը մեծ ծավալի աշխատանք էին կատարել, ուստի ընդմիջումից հետո նրանց հոգնածությունն իրեն զգացնել տվեց: Արամի մոտ նկատելի էր այն պակասը, որն առաջացել էր վնասվածքի պատճառով բաց թողած մարզումներից:

Այնուհետև նրանք փոխարինման դուրս բերեցին փորձառու խաղացողների, և մեր վիճակն ավելի բարդացավ: Որքան գոլային պահեր նրանք ունեին, նույնքան էլ մենք ստեղծեցինք, սակայն կատարողական վարպետության տարբերությունը զգացնել տվեց: Մեր թիմում լավ պահեր ունեին Նորայր Գյոզալյանն ու Հայկ Ոսկանյանը»,- ասաց Ոսկանյանը։



Հաշվի առնելով թիմերի նախապես ընտրած խաղաոճերը (4-3-3 և 3-5-2)` «Բանանցը» դաշտի կենտրոնում պետք է մեկ ֆուտբոլիստ ավելի ունենար և փորձեր առավելություն ստանալ, սակայն դա տեղի չունեցավ: Ի պատասխան Sport.Times.am-ի այդ դիտարկմանը, 41-ամյա մասնագետը նշեց.

«Հաշվի առնելով, որ Զավեն Բադոյանը հարձակման գծից հաճախ նահանջում էր դաշտի կենտրոն, կարելի ասել, որ նրանք էլ էին երեք ֆուտբոլիստով գործում: Առաջին կեսում նրանց որևէ հնարավորություն չէինք տալիս, և հարձակվողները ստիպված էին գնդակ ստանալու համար շատ նահանջել: Նրանց հենակետային կիսապաշտպանը մինչև պաշտպանողական գիծ էր իջնում. դա լավ կյանքից չէր: Ազատ գոտիներ ընդհանրապես չունեին: Առավելություն միգուցե չունեինք, սակայն նույն Լոռեցյանը տեսաք` ինչպիսի փոխանցումով Գյոզալյանին մեն-մենակ դուրս բերեց: Մեզ մոտ կան անփորձ ֆուտբոլիստներ, իսկ փորձառուները դեռ այն մակարդակին չեն, որ թիմակիցներին իրենց հետևից տանեն»:

Վահագն Այվազյանն այսօր կրկին այլ դիրքում էր խաղում (աջ հարձակվող): Նրա օպտիմալ խաղային դիրքի փնտրտուքների մասին Sport.Times.am-ը հարցրեց Արամ Ոսկանյանին․

«Այսօր առաջին անգամ 4-3-3 խաղային համակարգով գործեցինք: Վահագն ունիվերսալ ֆուտբոլիստ է, որովհետև մի քանի դիրքերում կարող է խաղալ: Չեմ կարող ասել, թե որն է նրա օպտիմալ դիրքը, որում նա իրեն լավագույնս կդրսևորի, սակայն ակնհայտ է, որ պետք է սկսի ավելի սուր գործել: Նա բնածին ուժ և արագություն ունի»:



Չորրորդ անընդմեջ խաղում «Բանանցն» առաջին կեսում հաջող է հանդես գալիս, սակայն երկրորդում թույլ ֆուտբոլ է ցուցադրում: Երևանցիների մարզիչը գիտի դրա պատճառը․

«Մեր խաղացողները փորձ չունեն: Մի քանի ֆուտբոլիստներ էլ ֆունկցիոնալ առումով լավ պատրաստ չեն: Նաև ստիպված ենք անընդհատ փոփոխություններ կատարել կազմում՝ վնասվածքներ, դեղին քարտեր: Այսօր պետք է Լայոնել Ադամս խաղար, սակայն դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, նա որոշեց ռիսկի չդիմել: Արամ Բարեղամյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Կորուստներ ունենք, սակայն դա լավ շանս է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Հետագայում կորոշենք, թե լուրջ խնդիրներ լուծելու համար ովքեր են անհրաժեշտ մեզ»:

Մոտ ապագայում կազմի շուրջ որոշում կայացնելու վերաբերյալ Ոսկանյանն ասաց հետևյալը․

«Դեռ ժամանակ կա, չեմ ուզում շտապել: Մոտավոր պատկերացում ունեմ, սակայն դեռ երկու խաղ կա, պետք է սպասենք: Ֆուտբոլիստեր կան, որ մի քանի շաբաթ առաջ այնքան էլ չէին տպավորում, սակայն հիմա ավելացնում են: Այս տեսանկյունից մենք երևի Հայաստանում բոլորից առաջ ենք, որովհետև արդեն հիմա սկսել ենք նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին»:


Հայկ Հովհաննիսյան 

Լրահոս
«Ափսոս, որ գոլ խփել չեմ կարող». Գևորգ Կասպարովը նոր թիմ ունի (լուսանկար) Ռադվանսկան ամուսնացել է (լուսանկարներ) «Marca». «Մոնկաոն» Մբապեի համար աներևակայելի գումար է պահանջում Բատշուայիի բենեֆիսը. «Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Արսենալին» (տեսանյութ) Հյուրանոցներ, անձնական ինքնաթիռ. Նեյմարն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը «Միլանը» ջախջախեց «Բավարիային» (տեսանյութ) Մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնեց Անդորրա Յուրա Մովսիսյանը մոտ է Եվրոպա վերադառնալուն Sport.es. ՊՍԺ-ն մտադիր է առաջիկա 5 օրում ձևակերպել Նեյմարի տրանսֆերը Պաշտպանի տրանսֆերի համաշխարհային ռեկորդ է սահմանվելու «Ռեալը» նոր «10» համար ունի Խելահեղ աշխատավարձի սպասումով. Սանչեսը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարներին «Լիվերպուլը» մեկական տրանսֆեր է գնել ու վաճառել (լուսանկարներ) Սկանդալ NBA-ում. Լեբրոնի պատճառով Իրվինգը ցանկանում է հեռանալ Զուման նոր պայմանագիր է կնքել ու վարձավճարով այլ թիմ տեղափոխվել Մորատան պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ (լուսանկար) Հայտնի է Լա լիգայի խաղացանկը. «Էլ Կլասիկոյի» ու մադրիդյան դերբիի օրերը Կարևոր փոփոխություններ Աֆրիկայի գավաթի խաղարկության մրցակարգում Հայտնի է` Բոնուչին «Միլանում» որ համարով է խաղալու (լուսանկար) Արամ Ոսկանյան. Չեմ թաքցնի, որ հնարավոր է նոր համալրումներ ունենանք Կոնտե. Կոստայի շուրջ իրավիճակն արդեն հունվարից բոլորին պարզ էր Վիկեն Էսկիջյան․ Ադրբեջանին հաղթեցինք միասնական լինելու շնորհիվ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվում է Ա սերիա Մ-20. Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն (տեսագրություն) «Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Բարտոմեու. Նեյմարի տրանսֆերը հնարավոր է գնել միայն օրենքի խախտման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին». Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմեր Ֆլորենտինո Պերեսը փորձում է խաբել Գվարդիոլային (ծաղրանկար) Ռումենիգե. Սանշեշը «Բավարիայում» բավարար խաղաժամանակ չի ստանա «Ռոման» շարունակում է համալրվել (լուսանկարներ) Ի՞նչ է եղել, երբ Բեքհեմը Սիսինյոյին հագուստի խանութ է խորհուրդ տվել Պաշտոնական. Չիչարիտոն վերադառնում է ԱՊԼ «Մոնակոն» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ առաջարկը Մ-20. Հուլիսի 21-ին՝ Հայաստան - Ադրբեջան «Ռեալը» ներկայացրել է Սեբալյոսին (լուսանկարներ, տեսանյութ) Մորատա. «Չելսին» լավագույն ակումբն է, Կոնտեն` լավագույն մարզիչներից մեկը «Ալաշկերտը» երկու ֆուտբոլիստի պայմանագիր է խզել Մինչև 21 տարեկան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Աշխարհի առաջնությանը` երեք մարմնամարզիկներով
website by Sargssyan