Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունը հաջող է սկսվել Հայաստանի հավաքականի համար: 

Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եզրափակչում հայ մարզիկը 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին:

Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Հարություն Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում