«Յուվենտուսին» սարսափեցրել է Կարասկոյի համար պահանջված գումարը

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն գտնվում է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

Թուրինյան ակումբը կապ է հաստատել մադրիդցիների հետ և հարցում կատարել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գնի շուրջ,- տեղեկացնում է «Tuttosport»-ը:

«Ատլետիկոն» մտադիր չէ բաժանվել բելգիացուց, ուստի հայտնել է, որ նրան կարող է «Ծեր սինյորային» զիջել միայն հրաժարագնի վճարման դեպքում: Այն կազմում է 110 միլիոն եվրո: «Յուվենտուսն» անմիջապես հասկացնել է տվել, որ նման գումար ոչ մի դեպքում չի վճարի:

Նշվում է, որ թուրինցիները որպես այլընտրանք դիտարկում են նաև Ֆեդերիկո Բերնարդեսկիի («Ֆիորենտինա»), Դուգլաս Կոստայի («Բավարիա»), Տոմա Լեմարի («Մոնակո») և Բայլդե Կեյտայի («Լացիո») թեկնածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում