«Կլիվլենդը» ստորացրեց «Բոսթոնին» (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ հանդիպումը: «Կլիվլենդը» հյուրընկալվելիս 130:86 հաշվով ջախջախել է «Բոսթոնին» և ընդհանուր դիմակայության հաշիվը 2:0 դարձրել:

Ինչպես նախորդ մրցավեճում, այնպես էլ այսօր «Կավալերսն» առաջին րոպեից հաշվի մեջ առաջ է եղել և հետզհետե մեծացրել է իր առավելությունը: Հերթական արդյունավետ խաղն են է անցկացրել «Կավսի» «Մեծ եռյակը»` Լեբրոն Ջեյմսը, Կայրի Իրվինգն ու Կևին Լավը: Լեբրոնն իր հաշվին 30 միավոր է գրանցել, Կայրին` 23, իսկ Կևինը` 21:

Այդ հաղթանակն Օհայո նահանգը ներկայացնող ակումբի պատմության մեջ ամենախոշորն էր փլեյ-օֆֆում: Գործող չեմպիոնները նաև առաջին անգամ փլեյ-օֆֆում հասան 130 միավորի:

Հակամարտության երրորդ հանդիպումը կկայանա Կլիվլենդում, մայիսի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում