Դավիդ Լուիսը 1 միլիոն ֆունտի նվերներ է գնել «Չելսիի» համար

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը իր ակումբին շնորհավորել է Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ:

«The Telegraph»-ին հայտնի է դարձել, որ բրազիլացին իր թիմակիցներին, գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին ու ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին «Senturion»-ի արտադրանքի ապարանջաններ է նվիրել:

Ածխածնի մանրաթելից պատրաստված գործիքը նաև մեքենայի դռան բանալու ֆունկցիա է կատարում: Այն պատրաստված է «Չելսիի» գույներով և իր մեջ ներառել է հասցեատիրոջ անվան առաջին տառը: 30-ամյա ֆուտբոլիստն այդ նվերների համար 1 միլիոն ֆունտ է ծախսել:

Հիշեցնենք, որ Լուիսը Լոնդոն է վերադարձել 2016 թվականի ամռանը: Նրա տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարվել է 35 միլիոն ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում 40 հանդիպման է մասնակցել, որոնցում 1 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում