ՖԻԴԵ-ի մոսկովյան «Գրան պրի». Առաջատարները չեն փոխվում

Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները։

Մրցաշարի առաջատարները՝ Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 7-րդ տուրի 9 հանդիպումներից միայն երկուսն ունեցան հաղթական ավարտ. Անիշ Գիրին և Հոու Յիֆանը հաղթեցին համապատասխանաբար Սալեմ Սալեհին և Ջոն Լյուդվիգ Համերին:

7-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 4.5-ական միավոր և շարունակում են գլխավորել աղյուսակը: 4-ական միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Ալեքսանդր Գրիշչուկը կիսում են 3-9-րդ հորիզոնականները:

Եվգենի Տոմաշևսկին և Հոու Յիֆանը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 10-11-րդ հորիզոնականները, 12-15-րդ հորիզոնականներում ընթացող Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 3-ական միավոր, 16-17-րդ հորիզոնականներում ընթացող Մայքլ Ադամսը և Սալեմ Սալեհը իրենց ակտիվում ունեն 2.5-ական միավոր, իսկ աղյուսակը եզրափակող Էռսեստո Ինարկիևը վաստակել է 2 միավոր:

Աղբյուր՝ Chessfed.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում