Ջոկովիչը երկու օր շարունակ ուժեղ էր Դել Պոտրոյից

Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում տեղի ուենեցավ քառորդ եզրափակիչ փուլի՝ Նովակ Ջոկովիչ – Խուան Մարտին դել Պոտրո հանդիպումը:

Այդ խաղը պետք է երեկ կայանար, սակայն 6:1, 1:2` հօգուտ Ջոկովիչի հաշվի ժամանակ հորդառատ անձրևի պատճառով հետաձգվել էր: Այսօր սերբ թենիսիստը կրկին ավելի ուժեղ գտնվեց արգենտինացուց և երկրորդ սեթը հաղթեց 6:4 հաշվով: Վերջնական հաշիվն է 6:1, 6:4:

Ժամեր անց աշխարհի նախկին առաջին ռակետը կիսաեզրափակչում կմրցի Դոմինիկ Տիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում