Աուզիլիո. «Ինտերը» հեշտությամբ կարող է գնել Ռոնալդուին, բայց…

«Ինտերի» մարզական տնօրեն Պյերի Աուզիլիոն պատմել է, թե ֆինանսական ֆեյր-փլեյը տրանսֆերային շուկայում ինչպիսի արգելքներ է ստեղծում միլանյան ակումբի համար:

«Չինացի նոր սեփականատերերը կարող են հեշտությամբ գնել աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներին, օրինակ՝ Ռոնալդուին, սակայն ճշմարտությունն այն է, որ ֆինասական ֆեյր-փլեյի պատճառով չենք կարող դա անել: Մեր ծախսերը պետք է համապատասխանեն ակումբի զարգացմանը:

Այդ ճանապարհը ժամանակ է պահանջում, մտքեր ու մենենջմենթ: Մենք պետք է հնարվորինս քիչ սխալներ թույլ տանք: Ավելի քիչ, քան այս մրցաշրջանում էր: Ամեն օր կարդում եմ այն ֆուտբոլիստների մասին, որոնց պետք է գնենք, բայց մենք պարտավոր ենք հարգել աշխատավարձերի ֆոնդի սահմանափակումը:

Մեր եկամուտը 200-230 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսինը», որը մշտապես հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում, 400 միլիոն: Երկու տարի առաջ ցանկանում էինք գնել Դիբալայի տրանսֆերը, սակայն մեր ու թուրինցների առաջարկի միջև 20 միլիոն եվրոյի տարբերություն կար: Արդյունքում, նա տեղափոխվեց «Յուվենտուս»:

Այսօր հնարավոր չէ տրանսֆերների վրա 200-300 միլիոն եվրո ծախսել: Հարցն այն չէ, որ մենք չենք ցանկանում, պարզապես դա հնարավոր չէ»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում