Գոլառատ խաղում «Շիրակը» հաղթեց «Արարատին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։ Այս հաղթանակից հետո գյումրեցիներն ունեն 52 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 6 միավորով, իսկ «Արարատը» մնաց 12 միավորով՝ վերջին տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում