«Բավարիան» հաղթեց Լամի և Ալոնսոյի վերջին խաղում (տեսանյութ)

Գերմանիայի 201617թթ․ առաջնության վերջին տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ։ Բունդեսլիգայի չեմպիոնների կազմում մեկական գոլ խփեցին Արյեն Ռոբենը, Արտուրո Վիդալը, Ֆրանկ Ռիբերին և Ջոշուա Կիմիխը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Նիլս Պետերսենը։ 

Այսպիսով, «Բավարիան» առաջնությունն ավարտեց 82 միավորով, իսկ «Ֆրայբուրգը» 48 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Այս հանդիպումը վերջինն էր մյունխենյան թիմի պաշտպան Ֆիլիպ Լամի և կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար։ Լամն ու Ալոնսոն ավելի վաղ հայտարարել էին, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինն է իրենց կարիերայում։

Բունդեսլիգա, 34-րդ տուր

«Բավարիա» – «Ֆրայբուրգ»՝ 4։1
Գոլերը՝ Ռոբեն 4՛, Վիդալ 73՛, Ռիբերի 90+1՛, Կիմիխ 90+4՛ – Պետերսեն 76՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում