«Բորուսսիան» առաջնությունը հաղթանակով ավարտեց, Օբամեյանգը ճանաչվեց լավագույն ռմբարկու (տեսանյութ)

Բունդեսլիգայի 2016-17թթ․ խաղարկության վերջին տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 4։3 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ։ Դորտմունդյան թիմի կազմում դուբլեր ձևակերպեցին Մարկո Ռոյսը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «Վերդերից» աչքի ընկան Զլատկո Յունուզովիչը, Ֆին Բարտելսը և Մաքս Կրուզեն։

Այսօրվա խաղում ձևակերպած դուբլի շնորհիվ Օբամեյանգն առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 31-ի և լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն (30)։ Նշենք, որ Օբամեյանգն իր գոլերից երկուսն է խփել 11-մետրանոց տուգանայինից, իսկ Լևանդովսկին՝ հինգը։ Լավագույն ռմբարկուների ցանկում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Քյոլնից» Անտոնի Մոդեստը (25 գոլ, 3 11-մետրանոց)։

«Բորուսսիան» առաջնությունն ավարտեց 64 միավորով եզրափակելով լավագույն եռյակը, իսկ «Վերդերը» 45 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը։

Բունդեսլիգա, 34-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Վերդեր»՝ 4։3
Գոլերը՝ Ռոյս 32՛, 75՛ / 11-մետրանոց, Օբամեյանգ 42՛, 89՛ / 11-մետրանոց – Յունուզովիչ 7՛, Բարտելս 46՛, Կրուզե 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում