«Գանձասար Կապանը» կարևոր միավորներ կորցրեց (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում չեմպիոնական կոչման համար պայքարող «Գանձասար Կապանը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ։ Թիմերը մեկական գոլ խփեցին․ 43-րդ րոպեին կապանցիներին առաջ մղեց Գեղամ Հարությունյանը, իսկ «Փյունիկի» կազմում պատասխան գոլը 71-րդ րոպեին խփեց Ալիկ Առաքելյանը։

Այս հանդիպումից հետո «Գանձասար Կապանն» ունի 53 միավոր․ Աշոտ Բարսեղյանի թիմը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը և հիմա առաջատար «Ալաշկերտին» զիջում է արդեն 5 միավորով։ «Փյունիկը» 39 միավորով չորրորդ տեղում է։

Գեղամ Հարությունյանի գոլը

Հետևեք մեզ նաև Telegram-ում