Օբամեյանգը չի բացառել՝ կարող է հեռանալ «Բորուսսիայից»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի առաջնության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում չի բացառել ամռանն այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։

«Ապագայիս վերաբերյալ որոշում կկայացնեմ հաջորդ շաբաթ։ Դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- Օբամեյանգի խոսքը փոխանցում է «Deutsche Welle»-ն։

27-ամյա ֆուտբոլիստը «Բորուսսիայի» հետ մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր ունի։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Օբամեյանգի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը» և «Միլանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում