Ինչպե՞ս «Բավարիան» տոնեց չեմպիոնությունը (ֆոտոշարք, տեսանյութ)

Գերմանիայի 2016-17թթ․ առաջնության վերջին տուրի՝ «Բավարիա» – «Ֆրայբուրգ» (4:1) հանդիպումից հետո մյունխենյան թիմի ներկայացուցիչներին հանձնեցին չեմպիոնական տիտղոսը և ոսկե մեդալները։ 

«Ալյանց Արենայում» մյունխենցիներն ավանդական «գարեջրային լոգանք» են կազմակերպել, ապա չեմպիոնությունը տոնել են քաղաքում։ Ներկայացնում ենք տոնական իրարանցումից որոշ լուսանկարներ և տեսանյութեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում