Հռոմ․ Եզրափակչում Զվերևը հաղթեց Ջոկովիչին (տեսանյութ)

Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի եզրափակիչ խաղում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին։ Սերբ թենիսիստը, ով երեկ 6։1, 6։0 հաշվով փայլուն հաղթանակ էր տոնել Դոմինիկ Տիմի նկատմամբ, այսօր անհաջող հանդես եկավ և զիջեց 4։6, 3։6 հաշվով։

1 ժամ, 21 րոպե տևած հանդիպման ընթացքում Զվերևի ակտիվում գրանցվեց 2 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից, իսկ Ջոկովիչի ակտիվում՝ 1 էյս, 3 կրկնակի սխալ։

20-ամյա Զվերևի համար սա «Մասթերս» կարգի մրցաշարերում առաջին եզրափակիչն էր։ Նա նվաճեց կարիերայի չորրորդ և ընթացիկ մրցաշրջանի երրորդ տիտղոսը։ Այս հաղթանակի շնորհիվ Ալեքսանդր Զվերևը ATP-ի նոր վարկանիշային աղյուսակում առաջին անգամ կմտնի թոփ-10։

Հետևեք մեզ նաև Telegram-ում