«Ինտերը» մարտի 12-ից հետո առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթեց «Լացիոյին»։ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով․ Բալդե Կեյտայի՝ 11-մետրանոցից խփած գոլին հյուրերի կազմում պատասխանեցին Մարկո Անդրեոլին ու Էդերը և ինքնագոլ խփեց Ուեսլի Հուդտը։

Վերջին անգամ «Ինտերն» Իտալիայի առաջնությունում հաղթանակ էր տոնել մարտի 12-ին, երբ 7։1 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։ Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 59 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» մնաց 70 միավորով՝ 4-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լացիո» – «Ինտեր»՝ 1։3
Գոլերը՝ Կեյտա 18՛ / 11-մետրանոց – Անդրեոլի 31՛, Հուդտ 37՛/ինքնագոլ, Էդեր 74՛
Հեռացումներ՝ Կեյտա 66՛, Լուլիչ 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում