ՉԼ․ Հայտնի են 2017-18թթ․ խաղարկության առաջին զամբյուղի բոլոր թիմերը

Իսպանիայի 2016-17թթ․ առաջնության վերջին տուրում «Ռեալը» 2։0 հաշվով հաղթանակ տոնեց «Մալագայի» նկատմամբ և նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Մադրիդյան թիմի հաղթանակից հետո հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի վիճակահանության առաջին զամբյուղի բոլոր թիմերը։

Առաջին զամբյուղում կլինեն՝ «Ռեալ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Չելսի» (Անգլիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Մոնակո» (Ֆրանսիա) և «Սպարտակ» (Ռուսաստան)։

Ընդհանուր առմամբ հայտնի է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի 19 մասնակից՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Բավարիա», «Լեյպցիգ», «Բորուսսիա Դորտմունդ», «Չելսի», «Տոտենհեմ», «Մանչեսթեր Սիթի», «Յուվենտուս», «Բենֆիկա», «Պորտու», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Սպարտակ Մոսկվա», «Շախտյոր Դոնեցկ», «Անդերլեխտ», «Ֆեյենորդ», «Բազել»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում