Ֆուտբոլիստները երգում են, երկրպագուները՝ «հիշում» Պիկեին․ Ինչպե՞ս «Ռեալը» տոնեց չեմպիոնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Մալագային» և 5 տարվա դադարից հետո նվաճեց Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը։ «Ռեալի» ներկայացուցիչները, վերադառնալով Մադրիդ, անմիջապես ուղևորվել են Սիբելեսի հրապարակ, որտեղ երկրպագուների հետ տոնել են չեմպիոնությունը։ «Սերուցքայինների» պարգևատրման արարողությունը դեռ չի կատարվել։ 

«Ռեալի» ֆուտբոլիստների ուրախությունը «Լա Ռոսալեդա» մարզադաշտում, «Մալագայի» հետ հաղթական հանդիպումից հետո։

Խանդավառ մթնոլորտ է տիրել նաև հանդերձարանում։

Մադրիդ ժամանելով՝ «Ռեալի» ներկայացուցիչներն ուղևորվել են Սիբելեսի հրապարակ։

Մադրիդյան ակումբի երկրպագուները տոնակատարության ժամանակ վիրավորել են «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, ով մրցաշրջանի ընթացքում պարբերաբար «Ռեալի» և «Ռեալի» ֆուտբոլիստների վերաբերյալ հեգնական գրառումներ է կատարել սոցիալական ցանցերում։ Երկրպագուները բղավել են. «Piqué, cabr*n, saluda al campeón», որը թարգմանաբար նշանակում է` «Այծ Պիկե՛, ողջունի՛ր չեմպիոնին» («cabr*n»-ի ոչ բառացի թարգմանություն-խմբ.):

Չեմպիոնության տոնումը Սիբելեսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում