Հաղթանակ խաղավարտից 0,1 վայրկյան առաջ կատարած նետմամբ (տեսանյութ)
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայում տեղի է ունեցել եզրափակիչ դիմակայության երրորդ հանդիպումը, որում մրցել են «Կլիվլենդն» ու «Բոսթոնը»:
Մենարկային երկու խաղերում «Կավալերսի» տոնած արտագնա գերվստահ հաղթանակներից հետո քչերն էին հավատում, որ «Սելթիկսը» հակամարտության արդյունքում գեթ մեկ հաղթանակ կտոնի, սակայն այսօր դա տեղի ունեցավ: Բրեդ Սթիվենսի թիմը հաղթել է 111:108 հաշվով:
Խաղը կրկին սկսվել է «Կավսի» մեծ առավելությամբ, հեռահար արդյունավետ նետումների հեղեղով, սակայն այս անգամ «Բոսթոնին» հաջողվել է շատ հեռու չմնալ և մեծ ընդմիջման գնալ «ընդամենը» 16 միավոր զիջելով: Երրորդ քառորդում հյուրերը կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, իսկ չորրորդում հավասար պայքար է ընթացել: Առանց Այզեա Թոմասի հանդես եկող «Սելթիկսին» առաջ է տարել պահեստային խաղարկող Մարկուս Սմարտը, ով վաստակել է 27 միավոր:
Հանդիպման վերջին գրոհը, 108:108 հաշվի ժամանակ, եղել է «կելտերինը», ովքեր խաղավարտից 0,1 վայրկյան առաջ Էվերի Բրեդլիի կատարած հեռահար նետման շնորհիվ հաղթանակ են կորզել:
Գործող չեմպիոնի կազմում անհաջող հանդիպում է անցկարցել Լեբրոն Ջեյմսը, ով վաստակել է 11 միավոր և գնդակի 6 կորուստ է թույլ տվել: Տանտերերի կազմում առանձնացել են Կայրի Իրվինգը (29 միավոր) ու Կևին Լավը (27):
Դիմակայության չորրորդ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին, Կլիվլենդում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում