ATP-ի վարկանիշ. Թոփ-10-ում նոր անուն կա

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը:

Լավագույն տասնյակում կատարվել է մեկ փոփոխություն: Նախորդ շաբաթվա ընթացքում Հռոմի «Մասթերսում» հաղթած Ալեքսանդր Զվերևը 17-րդ հորիզոնականից 7 տեղով բարձրացել է և եզրափակել լավագույն տասնյակը:

Նախկինի պես վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էնդի Մարեյը, ով ունի 10 370 միավոր: Նրան հետապնդում է Հռոմում եզրափակիչ հասած Նովակ Ջոկովիչը (7 445):

Վարկանիշային աղուսակի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 10 370 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7445
3 (3). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 5445
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5375
5 (5). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 5035
6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 4360
7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 4145
8 (8). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 3765
9 (9). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) – 3560
10 (17). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 3150։

Հետևեք մեզ նաև Telegram-ում