Թոփ-5 առաջնություններում երեք անընդմեջ «ոսկե դուբլ» ձևակերպած առաջին թիմը

Իտալիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Յուվենտուսը» նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երրորդ անգամ անընդմեջ նվաճեց սկուդետոն և դարձավ Իտալիայի գավաթակիր:

Թվիթերյան «Mister Chip» վիճակագրական էջը տեղեկացնում է, որ թոփ-5 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) պատմության ընթացքում ոչ մի թիմի նախկինում չէր հաջողվել երեք անընդմեջ ոսկե դուբլ ձևակերպել:

Հիշեցնենք, որ թուրինցիները մոտ են նաև ոսկե հեթ-տրիկին: Հունիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչում «ծեր սինյորան» մրցելու է «Ռեալի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում