Մոուրինյուի ասուլիսը 10 վայրկյան է տևել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 38-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ» – «Քրիսթալ Փելաս» հանդիպումից (2:0) հետո Ժոզե Մուորինյուի մամուլի ասուլիսն աննախադեպ է ստացվել:

Ասուլիսին ներկա 4 լրագրողից ոչ մեկ պորտուգալացուն հարց չի ուղղել: Ի պատասխան դրան Ժոզեն ասել է. «Լավ է»… ու հեռացել:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» ու լոնդոնցիների միջև այդ մրցավեճը մարզական տեսանկյունից ոչ մի նշանակություն չի ունեցել, և շատերի ուշադրությունն այլ խաղերի վրա է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում