ԱՊԼ. Կրաուչը դարձել է աննախադեպ ցուցանիշի հեղինակ

«Սթոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով գլխի հարվածով 50 գոլ է խփել: Այդ մասին տեղեկանում ենք «Opta»-ից:

Բարձրահասակ անգլիացու հոբելյանական գնդակը գրանցվել է ԱՊԼ-ի ավարտված խաղարկության 38-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում: 36-ամյա ֆուտբոլիստի հեղինակած միակ գոլն իր թիմին հաղթանակ է պարգևել (1:0):

«Հաջողակ կարիերայի համար շատ ֆուտբոլիստների բարձր արագություն է անհրաժեշտ: Ես երբեք նման արագություն չեմ ունեցել, դա իմ մասին չէ: Ես այլ առավելություններ ունեմ, որոնք մոտակա ժամանակներում չեմ կորցնի»,- ասել է հարձակվողը։

Անգլիայի 2016-17թթ․ առաջնությունում Կրաուչը մասնակցել է 27 խաղի, որոնցում 7 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում