Սիմեոնեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի շուրջ

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի հեռանալու մադրիդյան ակումբից: Արգենտինացին այսօր հանդիպելու է ակումբի նախագահ Միգել Անխել Խիլ Մարտինի ու մարզական տնօրեն Անդրեա Բերտայի հետ, որպեսզի միասին կազմեն տրանսֆերային պատուհանի ու այլ հարցերի շուրջ ծրագրերը:

«Մնում եմ «Ատլետիկոյում»: Ցանկանում եմ մնալ, որովհետև այս ակումբն ապագա ունի: Մենք բոլորս միասին ենք կազմում այդ ապագան: Կհանդիպեմ Միգելի ու Անդրեայի հետ և մենք կքննարկենք մեր անելիքները: Կանենք այն, ինչն ավելի լավ կլինի ակումբի աճի համար:

Մենք լավ մարզաբազա ունենք: 6 տարի շարունակ փայլուն ելույթներ ենք ունենում: Սեպտեմբերին կտեղափոխվենք նոր մարզադաշտ և մեր թիմից սպասումները կմեծանան: Հարկավոր է առաջ քայլ կատարել, որպեզի համապատասպանենք այդ պահանջներին»,- 47-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» պատրաստ է Սիմեոնեին ահռելի աշխատավարձով պայմանագիր առաջարկել: Մադրիդցիների հետ արգենտինացու համաձայնագրի ժամկետը սպառվում է 2018 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում