Մեսսին ու Սուարեսը Պրիմերայի պատմության յուրահատուկ ցուցանիշ են սահմանել

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը Պրիմերայի ավարտված առաջնությունում զբաղեցրել են ռմբարկուական հաշվարկի առաջին երկու տեղերը: Արգենտինացին խփել է 37 գնդակ, իսկ ուրուգվայցին` 28:

Իսպանիայի առաջնություններում վերջին անգամ լավագույն երկու ռմբարկուները նույն թիմից են եղել 1985-86թթ․ մրցաշրջանում, երբ առաջին տեղերը զբաղեցրել են «Ռեալի» հարձակվողներ Ուգո Սանչեսն ու Խորխե Վալդանոն: Վալդանոն այդ խաղարկությունում երկրորդ տեղը կիսել է «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչ Խոսե Մարի Բակերոյի հետ:

Լա լիգայի 2016-17թթ․ խաղարկության երրորդ ռմբարկուն է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն․ «Արքայական ակումբի» հարձակվողը 25 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում