Գուլիտ. Պոգբան Անգլիայում ոչ մեկի չի տպավորել

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռուդ Գուլիտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին: Հռչակավոր հոլանդացուց ֆրանսիացու մասին կարծիք են հարցրել «Այաքսի» ու անգլիական գրանդի միջև Եվրոպա լիգայի երափակչին ընդառաջ:

«Անգլիայում Պոգբան ոչ մեկի չի տպավորել: Չեմ կարծում, թե «Այաքսը» պետք է շատ զգուշանա նրանից: Եթե «Այաքսը» կարողանա իր ֆուտբոլը ցուցադրել, որևէ նշանակություն չի ունենա, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ովքեր են հանդես գալիս»,- «Mirror»-ի հետ զրույցում ասել է «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրը:

Հիշեցնենք, որ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում