Հայտնի են աթլետիկայի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Մայիսի 19-21, Արտաշատում կայացել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Մրցումներն անցկացվել են կանանց եւ տղամարդկանց 35 մրցաձեւում: Առաջնությանը մասնակցել է 115 մարզիկ Երեւանից, Արմավիրից, Կապանից, Վանաձորից, Գյումրիից եւ Արցախից,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի չեմպիոններ են դարձել`

Կանայք. Մարիաննա Բաղյան (100 մ ), Գայանե Չիլոյան (200 մևւ 400 մ ), Լիլիթ Հարությունյան (800 մ եւ 1500 մ ), Անգելինա Ավագյան (3000 մ ), Էլլադա Ալավերդյան (100 մ արգելավազք եւ 400 մ արգելավազք), Մարիետա Մինասյան (հեռացատկ և եռացատկ), Վալենտինա Լուկինա (բարձրացատկ), Հերմինե Ավետիսյան (սկավառակի նետում և գնդի հրում), Իրինա Պապիկյան (նիզակի նետում), Ժաննա Շահնազարյան (մուրճի նետում),

Տղամարդիկ. Արամայիս Սարգսյան (100 մ ), Տիգրան Մկրտչյան (200 մ, 400 մ և 800 մ ), Երվանդ Մկրտչյան (1500 մ և 3000 մ ), Նարեկ Ղուկասյան (400 մ արգելավազք), Գոռ Ներկարարյան (հեռացատկ), Լևոն Աղասյան (եռացատկ), Արտյոմ Ալեքսանյան (բարձրացատկ), Մանուկ Մանուկյան (սկավառակի նետում), Ալբերտ Մարտիրոսյան (սկավառակի նետում), Մելիք Ջանոյան (նիզակի նետում):

4×100 փոխանցավազք տղամարդիկ` Երեւան ԱՕՄ
4×400 փոխանցավազք կանայք` Վանաձոր
4×400 փոխանցավազք տղամարդիկ` Գյումրու Ռոբերտ Էմմիյանի անվան ԱՕՄ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում