ՉԼ. Խմբային փուլում «Ռեալի» ռեկորդը չի կրկնվի նվազագույնը մինչև 2024 թվականը

«Արսենալը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 5-րդ տեղը և չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Այսպիսով, ընդհատվել է լոնդոնցիների` Չեմպիոնների լիգային անընդմեջ մասնակցելու շարքը, որը կանգ է առել 19 մրցաշրջանների վրա: Արսեն Վենգերի թիմը Եվրոպայի աենահեղինակավոր մրցաշարի խմբայինն փուլում էր հանդես գալիս նրա գլխավորած առաջին իսկ տարուց` 1997-98թթ մրցաշրջանից:

Միայն «Ռեալը» Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլերին մասնակցելու ավելի երկար շարք ունի, որը ներկայումս ընթացքի մեջ է և կազմում է 21 մրցաշրջան: Ուշագրավ է, որ նույնիսկ 2018-19թթ մրցաշրջանում խմբային փուլում չհայտնվելու դեպքում մադրիդցիների ռեկորդը չի կրկնվի մինչև 2024-25թթ խաղարկությունը:

«Արքայական ակումբի» ռեկորդը կրկնելուն ամենամոտը «Բարսելոնան» է, որը ներկայումս 14 անգամ անընդմեջ մասնակցել է ՉԼ-ի խմբային փուլին:

Անընդմեջ խմբային փուլերի լավագույն արդյունքները.

«Ռեալ» – 21 (1997-98թթ․ -…)
«Արսենալ» – 19 (1998-99թթ․ – 2016-17թթ․)
«Մանչեսթեր Յունայթեդ» – 18 (1996-97թթ․ – 2013-14թթ․ )
«Բարսելոնա» – 14 (2004-05թթ․ …)
«Չելսի» – 13 (2003-04թթ․ – 2015-16թթ․)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում