Պաշտոնական․ «Յուվենտուսը» գնել է Կուադրադոյի տրանսֆերը

«Յուվենտուսը» հայտարարել է «Չելսիից» կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերային իրավունքները գնելու մասին։ Մինչ այս ֆուտբոլիստը թուրինյան ակումբում վարձավճարով էր հանդես գալիս։

«Յուվենտուսը» որոշել է ակտիվացնել վարձավճարի պայմանագրում առկա՝ տրանսֆերն ամբողջությամբ 20 մլն եվրոյով գնելու կետը և մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գումարը «Չելսին» ստանալու է 2017-18թթ․ մրցաշրջանից սկսած։

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա կոլումբիացին մասնակցել է 29 խաղի, խփել է 2 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում