Գրիզման․ Հնարավոր է՝ տեղափոխվեմ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի բացառել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը։ «Quotidien»-ի եթերում, խոսելով իր ապագայի մասին, 26-ամյա ֆրանսիացին ասել է հետևյալը․

«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին ապագայիս հարցը կհստականա։ Տեղափոխություն «Մանչեսթեր Յունայթե՞դ»․․․ Չի բացառվում։ 1-10 համակարգով այդ տեղափոխությունը 6 կգնահատեմ»։

Մրցաշրջանի ընթացքում բազմիցս եղել են Գրիզմանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ լուրեր, սակայն նախկինում ֆուտբոլիստը դրանք հերքել է։ Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Գրիզմանի՝ «Ատլետիկոյի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 89 միլիոն ֆունտ սթերլինգ։ 

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մադրիդյան թիմում 53 հանդիպում է անցկացրել և խփել է 26 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում