Վիդալ․ Սանչեսի տեղը «Բավարիայում» է

«Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ցանկանում է, որ իր հայրենակից Ալեքսիս Սանչեսն «Արսենալից» տեղափոխվի մյունխենյան թիմ։

-Իհարկե, ես շատ եմ ցանկանում Սանչեսին «Բավարիայում» տեսնել։ Նա հիանալի է խաղում «Արսենալում», բայց հիմա կարող է մեկ փոքր քայլ կատարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ հանդես գալու համար։ Միշտ ասել եմ, որ Սանչեսի տեղը «Բավարիայում» է։ Նա հրաշալի կխաղա մեր թիմում,- Վիդալի խոսքը փոխանցում է «Sport.es»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում