Պիկե. Հիանալի կլիներ, եթե «Ոսկե գնդակը» Բուֆֆոնը ստանար

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն արժանի է այս տարի «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն:

«Հիանալի կլիներ, եթե «Ոսկե գնդակը» Բուֆֆոնը ստանար: Նա հաղթել է Իտալիայի առաջնությունը, աշխարհի առաջնությունը և այժմ Չեմպիոնների լիգայի գավաթին արժանանալու հնարավորություն ունի: Նա իր կարիերայի ու անցկացրած մրցաշրջանի համար արժանի է այդ մրցանակին: Ջիջին փայլուն կերպով «Յուվենտուսին» տարավ իր հետևից: Վատ չէր լինի, եթե Լև Յաշինից հետո ևս մեկ դարպասապահ ճանաչվեր լավագույնը:

Ո՞վ նույնպես կարող է ստանալ այդ մրցանակը: Մեսսին ներկայիս ու ընդհանրապես պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նա այս տարի կհաղթի «Ոսկե խաղակոշիկը» մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դառնալու շնորհիվ: Նա երկու մրցանակներին էլ արժանի է:

Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկու հիանալի թիմեր են հանդիպելու: «Յուվենտուսը» երկար տարիներ շարունակ առաջընթաց է ապրում: Նրանք ունեն Բուֆֆոնի պես մեծագույն խաղացողներ, ովքեր իսկապես ցանկանում են առաջին անգամ հաղթել այդ գավաթը»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «AS․com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում