Մխիթարյան. Մտքերս ու աղոթքներս նրանց հետ են, ովքեր տուժել են երեկ տեղի ունեցածից

Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում երեկ տեղի է ունեցել պայթյուն:

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տոմսարկղերի մոտ գտնվող տարածքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 19 մարդ ու ևս 50-ը վիրավորվել են:

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ դեպքերի կապակցությամբ իր թվիթերյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ուժեղ մնա, Մանչեսթե՛ր: Իմ մտքերն ու աղոթքները բոլոր նրանց հետ են, որոնց առնչվել է երեկվա սարսափելի հարձակումը»,- գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Ոստիկանությունն այդ պայթյունը որպես ահաբեկչություն է դիտարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում