2016-17թթ. ԱՊԼ-ի ակումբների եկամուտները հեռուստատեսային իրավունքներից

Հայտնի են դարձել, թե Անգլիայի ավարտված առաջնությունում ակումբները որքան գումար են ստացել: Այդ մասին գրում է «The Mirror»-ը։

Չեմպիոնի կոչումը նվաճած «Չելսին» վաստակել է 152 միլիոն ֆունտ: Նրան հետևող «Մանչեսթեր Սիթին»` 149 միլիոն, «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»` 148,1, «Մանչեսթեր Յունայթեդը»` 143,3, իսկ «Արսենալը» 142,4: Վերջին` 20-րդ տեղը գրաված «Սանդերլենդի» բյուջեն հարստացել է 99,9 միլիոն ֆունտով:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ակումբ հեռուստատեսային իրավունքներից ստանում է նվազագույնը 84,4 միլիոն ֆունտ: Մնացած եկամուտներն առաջանում են տարատեսակ պարգևավճարներից ու հեռուստատեսային հեռարձակումների անհատական հաշվարկներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում