Կասիլյասը մտադիր է ընդունել անգլիական գրանդի առաջարկը

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»,- գրում է «AS.com»-ը:

36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև թուրքական, չինական ու քաթարյան ակումբներ, սակայն իսպանացին նախապատվությունը տալիս է մերսիսայդցիներին, որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես են գալու Չեմպիոնների լիգայում:

Կասիլյասի պայմանագրի ժամկետը «վիշապների» հետ սպառվում է առաջիկա հունիսին: Դարպասապահը «Ռեալից» «Պորտու» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 45 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում