Մոյեսը հեռացել է «Սանդերլենդից»

«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը լքել է իր պաշտոնը, – տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Շոտլանդացին այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: 54-ամյա մասնագետը փոխատուցում չի ստանալու: «Էվերթոնի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռեալ Սոսյեդադի» նախկին մարզիչը «Սանդերլենդը» գլխավորել էր 2016 թվականի ամռանը: ԱՊԼ-ում «սև կատուները» զբաղեցրել են վերջին` 20-րդ տեղը ու հայտնվել Չեմպիոնշիփում:

Ավելի վաղ Մոյեսը հայտարարել էր, որ պատրաստ է «Սանդերլենդի» հետ աշխատել Անգլիայում հեղինակությամբ երկրորդ լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում