Պերես. Զիդանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, իսկ հիմա լավագույն մարզիչն է

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:

«Զիդանը մեր պատմությունն է: Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, իսկ հիմա դարձել է լավագույն մարզիչը:

Մենք չեմպիոն դարձանք աշխարհի ամենաբարդ առաջնությունում: Այս «Ռեալը» մեծագույն ոգի ունի»,- «Արքայական ակումբի» նախագահի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում