Պաշտոնական. Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է կատարել «Ֆլամենգոյի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վերաբերյալ: 

Իսպանական ու բրազիլական ակումբները համաձայնեցրել են 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Բրազիլացու տրանսֆերային իրավունքները «Ռեալին» կանցնեն 2018 թվականի ամռանը: Ժունիորը «Ֆլամենգոյում» կմնա մինչև 2019 թվականի ամառը: Տեղափոխությունը կարող է մեկ տարի շուտ ձևակերպվել, եթե ակումբները պայմանավորվեն այդ հարցի շուրջ: 

Իսպանիայի օրենքները թույլ չեն տալիս պայմանագիր կնքել 18 տարին չլրացած խաղացողների հետ, այդ պատճառով Վինիսիուսի տեղափոխությունը չի կարող կայանալ առաջիկա ամռանը: Նա 18 տարեկան կդառնա 2018 թվականի հուլիսի 12-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատանի ֆուտբոլիստի համար «Արքայական ակումբը» 45 միլիոն եվրո է վճարելու: Եվս 16 միլիոն նախատեսված են որպես հնարավոր պարգևավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում