Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց

Այսօր` մայիսի 23-ին Սլովակիայում կայացավ այդ երկրի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը:

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց 1:5 հաշվով: Տիգրան Առաքելյանի թիմի կազմում միակ գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը։ Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Հարություն Մելքոնյան 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 6. Կարապետ Հարությունյան 7. Սերգեյ Մկրտչյան 9. Արամ Քոլոզյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Նարեկ Գրիգորյան 16. Արսեն Գյուլամբարյան 21. Սարգիս Մարտիրոսյան

Պահեստայիններ՝ 12. Նարեկ Պողոսյան 8. Միքայել Միրզոյան 14. Պետրոս Մանուկյան 15. Կարեն Մուրադյան 17. Գրենիկ Պետրոսյան 22. Աշոտ Հարությունյան 23. Պատվական Ավետիսյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում