«Արսենալի» ավագը չի մասնակցի Անգլիայի Գավաթի եզրափակչին (տեսանյութ)

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնիի կարմիր քարտի վերաբերյալ լոնդոնցիների բողոքը մերժվել է: Ֆրանսիացին ԱՊԼ-ի 38-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ հանդիպման (3:1) ժամանակ անչափ կոպիտ խաղի համար հեռացվել էր խաղադաշտից:

31-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով: Պատիժն ուժի մեջ է մտել անմիջապես,- տեղեկանում ենք Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքից:

Այսպիսով, Կոսյելնին չի մասնակցի Անգլիայի Գավաթի եզրափակչին, որում «զինագործները» մրցելու են «Չելսիի» հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կասկածի տակ է «Արսենալի» մեկ այլ կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆիի մասնակցությունը եզրափակչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում