«Բորուսսիայի» ու «Բավարիայի» երիտասարդական թիմերի խաղում ռեկորդ է գրանցվել

Գերմանիայի երիտասարդական լիգայի եզրափակչում հանդիպել են Դորտմունդի «Բորուսսիան» ու «Բավարիան»:

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած մրցավեճին ներկա եղել է 33 450 երկրպագու: Դա նոր ռեկորդ է,- գրում է «Der BVB»-ի թվիթերյան էջը:

Չեմպիոնի կոչումը նվաճել է ռուրյան թիմը, որն առավելության է հասել հետխաղյա 11-մետրանոցներով: Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով:

«Բորուսսիան» 7-րդ անգամ է նվաճել այդ տիտղոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում