Կոկեն 7 տարվա պայմանագիր է կնքել

«Ատլետիկոն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կիսապաշտպան Կոկեի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Համաձայնագիրը նախատեսված է 7 տարով և կգործի մինչև 2024 թվականի հուլիսը: Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիների սանն է:

Պրիմերայի ավարտված խաղարկությունում իսպանացին մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում