«Բարսելոնան» ու «Բավարիան» կկարոտեն իրենց «սիրելի» «Արսենալին» (ծաղրանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի»` Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելուն: Լոնդոնցիները վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ չեն հայտնվել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Մոմանին պատկերում է, թե ինչպես են «Բարսելոնան» ու «Բավարիան», արտասվելով ճանապարհում իրենց սիրելի մրցակցին, որին փլեյ-օֆֆում հանդիպելիս միշտ հեշտությամբ հաղթել են։

2017-18թթ. մրցաշրջանում «զինագործները» հանդես են գալու Եվրոպա լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում