Պաշտոնական. Միշել Տեր-Զաքարյանը` «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ (լուսանկար)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

54-ամյա մասնագետը «պալադինների» ղեկին փոխարինել է Ժան Լուի Գասեին, ով հրաժարական է տվել:

Ավարտված մրցաշրջանում Տեր-Զաքարյանը գլխավորում էր «Ռեյմսը», որը Լիգա 2-ում գրավել է 7-րդ տեղը: Մինչ այդ նա 4 տարի մարզել է «Նանտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում